Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

roman

09.07.2014

barev dzez knereq im andami vra arajacele serakan gortnukner inj dexamijoc xorurd ktaq

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Mari,  մի՛ անհանգստացեք Ձեր նկարագրած տարբերակի դեպում չեք կորցնի Ձեր կուսությունը:

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի ARman, ձեռնաշարժությունը որևէ հիվանդությայն առաջացման պատճառ չի դառնում, եթե, իհարկե, ձեռքերը մաքուր են:   

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Marine, ձեռնաշարժությամբ զբաղվելը կուսաթաղանթի վնասման չի կարող հանգեցնել, եթե իհարկե կոպիտ միջամտություններ չեն արվում: 

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Ani, ինքնաբավարարումը՝ ձեռնաշարժության տեսքով, կուսաթաղանթի պատռվացքի չի հանգեցնում, եթե, իհարկե, կոպիտ միջամտություններ չեն արվել: Մերսող սարքով վնասել կուսաթաղանթը նույնպես անհավանական է:

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Alen-2000, ժամանակակից սեքսոլոգիան ասում է, որ ձեռնաշարժությունը ոչնչով վտանգավոր չէ: Կարող եք զբաղվել  ցանկացած քանակությամբ և հաճախականությամբ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեքսուալությունը:

Ashot

07.07.2014

Barev cez.qani rope petq e zbaxver cernasharjutyamb

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի AREV, եթե Ձեր կողմից նկարագրված գործողությունից հետո հաճախակի կամ մշտական է դարձել շագանակագույն արտադրության առկայությունը, ապա հարկ է դիմել մասնագետի տվյալ դեպքում գինեկոլոգի:

Mari

02.07.2014

Barev dzez, bjishk jan es 18 tarekan em ev zbaxvum em dzernasharjutyamb orakan mek angam,iharke voch amen or(nerqnazgesti vraic), ev indz shat e anhangstacnum ayn mitq@ ardyoq es chem korcni im anmexutyun@(kusataxanti patrvacq):Xndrum em ogneq indz es shat em vaxenum :

ARman

30.06.2014

Cernasharjutyunic hivandutyun arajanum e

Marine

28.06.2014

Բարև Ձեզ..... Հարգելի բժիշկ,խնդրում եմ ասեք, արդյոք հնարավոր է ձեռնաշարժության հետևանքով զրկվել կուսությունից, եթե այո, ապա ինչպես կարող եմ ապացուցել կուսությունս, արդյոք հնարավոր է դա. Նախապես շնորհակալություն.

Ani

27.06.2014

Barev dzez xndrumem aseq inqnabavararumic hnaravor e kusataxant@ patrvi... ete ayn texi e unecel poqrik masaji sarqov. bayc nerhrum chi exel???

Alen-2000

23.06.2014

inch hajaxutyamb zbaxvel dzernasharjutyamb???

AREV

20.06.2014

Barev dzez, xndrum em ogneq...20 tarekan em, serakan haraberutyunner yerbeq chem unecel, bavararvum em votqers pind sexmelov, mi or nkateci vor dranic heto shaganakaguyn artadrutyun ka mots, sovorabar aydpisi artadrutyun chem unenum, yev ayd jamanak el dashtani orers cheyn. Shat em xndrum, patasxaneq hnaravor e vor korcrac linem kusutyuns, yes shat em vaxenum, xndrum em patasxaneq. Shnorhakalutyun.

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

19.06.2014

Հարգելի ananun, բարև Ձեզ, առողջ սերմնահեղուկը, սովորաբար, ունի կիսաթափանցիկ սպիտակ կամ նույնիսկ բաց դեղնավուն գույն: Դեղնավուն երանգի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սնունդը, տարիքը, սեռավարակները, բորբոքումները, մեզի առկայությունը սերմնհեղուկի մեջ, ինչպես նաև՝ հակաբիոտիկների օգտագործումը: Մեզի մնացորդի առկայությունը միզուկի մեջ կարող է հանգեցնել սերմնահեղուկի թեթև գունավորմանը, որը բուժման կարիք չունի: Տարիքի հետ նույնպես սերմնահեղուկի գույնի փոփոխություն է նկատվում: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է սերմնաժայթքումների միջև ընկած ժամանակահատվածի երկարացման հետ: Սա նույնպես բուժման կարիք չունի, քանի որ սերմնահեղուկն առողջ է և կենսունակ: Սննդակարգն էլ, իր հերթին, ազդում է սերմնահեղուկի գունավորման վրա: Կանաչ սոխը, սխտորը, պոլիվիտամիններն այն դարձնում են դեղնավուն, սակայն դա չի նշանակում, որ տվյալ սննդամթերքներից պետք է հրաժարվել: Երիտասարդների մոտ սերմնահեղուկի դեղնավուն երանգի առկայությունը կարող է ահազանգել սեռավարակի առկայության մասին: Հաճախ վերջինս ուղեկցվում է տհաճ հոտով, ցավով սեռական օրգաններում:

 

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեդ-Պրակտիկ

19.06.2014

Հարգելի Artyom, բարև Ձեզ, չափեր հանգիստ վիճակի պայմաններում է նշված:

artyom

09.06.2014

Isk ays axyusakum nerkayacvac tveri jamanak arnandam@ hangist vichakum e teeee.....

ananun

09.06.2014

Ankerojs mot sermnahexuk@ tapancik e inchi masin e da xosum

Մեդ-Պրակտիկ

09.06.2014

Հարգելի Artyom, աղյուսակում միջին չափերն են: Եթե տարբերությունը զգալի է, այդ դեպքում կարող եք դիմել ուրոլոգի կամ էնդոկրինոլոգի խորհրդատվության:

 

 

artyom

08.06.2014

Isk ete chapser@ cjen hamapatasxanum ays sandxakin?

Մեդ-Պրակտիկ

08.06.2014

Հարգելի Artyom, բարև Ձեզ, ստորև առնանդամի չափն է (միջինում)՝ ըստ տարիների.

Տարիքը 12 13 14 15 16 17 18 19
Առնանդամի չափը (սմ) 7,6 9,9 10,5 11,0 11,5 12,0 13,0 13,0

artyom

08.06.2014

Vorqan petq e lini 13-14 tarekan txaneri normal arnandam@. naxapes shnorhakalutyun

Tigran

08.06.2014

Shnorhakalutyun patasxanneri hamar

Մեդ-Պրակտիկ

07.06.2014

Հարգելի Mari, բարև Ձեզ, որքան ուշ, այնքան լավ:

Մեդ-Պրակտիկ

07.06.2014

Հարգելի Tigran, արև Ձեզ, լուրջ խնդիրներ՝ հատկապես անպտղության խնդիր չի կարող առաջացնել:

Mm

07.06.2014

Հասկանալի է, շատ շնորհակալություն:

mari

06.06.2014

barev dzez....xndrum em aseq vor tariqic kareli e heracnel serakan organi mazer@?

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի mM, բարև Ձեզ, կարծում եմ համամիտ կլինեք, որ սիրտն ամեն օր՝ օրական 24 ժամ աշխատելով, կամ թոքերը գիշեր ու զոր շնչելով, կամ էլ երիկմաները՝ մեզ արտադրելով, մի օր չեն հոգնում ու որոշում այլևս չաշխատել, ասենք որովհետև մարդն իրենց չարաաշահել է շատ վազելով,կամ շատ ջուր խմելով: Կարծում եմ ամե ինչ հասկանալի է:

 

Tigran

05.06.2014

Isk hetagayum da karox e lurj xndirner arajacnel orinak anptxutyun

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի Tigran, բարև Ձեզ, այդ տարիքում տղաների մոտ դա հաճախ է հանդիպում, պետք չէ կենտրոնանալ և խնդիր դարձնել, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի:

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ